Մամուլ

Ավտովթարից մահացել է Մանանա Ասլամազյանը

Ավտովթարից մահացել է Մանանա Ասլամազյանը

Երեւանում ավտովթարից մահացել է «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մ․ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է:

Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։

manana

2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ էր՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։ Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։

2002 թվականին դարձել էր «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի դափնեկիր՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։ «Կրթված լրատվամիջոցներ» ֆոնդի նախկին ղեկավարն է։

Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից շրջանների հեռուստատեսության համար կադրեր նախապատրաստելու կարևոր դերի համար արժանացել էր հատուկ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում անձնական ներդրման համար» վերտառությամբ։

Հարկադրված վտարանդիության մեջ ապրել է Ֆրանսիայում։ Վերջին շրջանում ապրում եւ աշխատում էր Հայաստանում։

Կիսվել