Ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենաների․ վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է
Ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենաների․ վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է
Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկ ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գդնի 1-ին գումարտակի պարեկները:
Վթարի մասին ՊԾ երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը տեղեկություն են ստացել, որ ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: