Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը բաժանվել են
Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը բաժանվել են
Bravo.am-ը գրում է․ Ավետիս Խախամյանն ու Մայա Պողոսյանը սոցիալական ցանցի իրենց էջերում փոխել են ընտանեկան կարգավիճակը:
Ավետիսը նշել է, որ բաժանված է, իսկ Մայայի հետեւորդները մեկնաբանություններում իրենց մտահոգությունն են հայտնել՝ խորհուրդ տալով պահպանել գեղեցիկ ընտանիքը:
Մայան նախընտրեց չմեկնաբանել լուրը.«Կխնդրեմ Ավետիսի հետ խոսել: Ինքը թող մեկնաբանություն տա»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց նա:
Կապ հաստատեցինք նաեւ Ավետիսի հետ, ով էլ հաստատեց լուրը.«Ո՛չ, կատակ չենք արել: Մնացած հարցերին թող Մայան պատասխանի. մինչ այս նա է բոլոր հարցազրույցենրի ժամանակ խոսել»:
Նշենք, որ զույգը որդի ունի: Ալեքսանդրը 7 տարեկան է: