Շոու-բիզնես

Աստղիկ Սաֆարյանի հանգիստն ու կարևոր նկարահանումը Բարսելոնայում․ ֆոտո

Աստղիկ Սաֆարյանի հանգիստն ու կարևոր նկարահանումը Բարսելոնայում։ Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Նա պատմել է, թե ինչու է վերադարձել իր երկրորդ տուն:

Պարզվում է` Աստղիկին միայն հանգիստը չէ, որ տարել է եվրոպական այս գեղեցիկ քաղաք. «Միայն հանգիստն ինձ երբեք բավարար չի լինում, եթե դա չեմ համատեղում աշխատանքիս հետ»:

Երգչուհին նշել է, որ շատ նորություններ ունի, սակայն փակագծերը կբացի ավելի ուշ. «Մինչ Իսպանիա մեկնելս օր ու գիշեր աշխատել եմ նոր ստեղծագործությունների վրա: Այստեղ եւս օրեր առաջ իրականացրել եմ կարեւոր նկարահանում»:

Աստղիկ Սաֆարյան

Աստղիկը հույս ունի, որ մինչ Հայաստան վերադառնալն իր աշխատանքները վերջնական տեսքի կբերվեն. «Այս պահին կարող եմ ասել, որ շատ հաճելի նորություններ են սպասվում: Հուսով եմ` շուտով կկարողանամ իմ լսարանին ներկայացնել դրանք»:

Աստղիկ Սաֆարյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել