ՄամուլՏեսանյութ

Առողջություն, թող ավելի շատ շշեր բռնի․ քաղաքացիները շնորհավորում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ծնունդը

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե ի՞նչ կմաղթեն ՔՊ-ական պատգամավորին ծննդյան օրվա առթիվ։

«Չեմ ճանաչում իրեն»,-պատասխանեց մի կին։ «Քաջ առողջություն, հաջողություն։ Ինքը երկար ժամանակ չի բռնում շիշ»,-ասաց տարեց մի տղամարդ։ «Բոլոր պատգամավորներին՝ ներկա, ապագա ցանկանում եմ, որ իրենք ի նպաստ մեր երկրի աշխատեն»,-նշեց մի կին։

«Ուզում ա շիշ բռնի, ինչ ուզում ա բռնի։ Եթե շիշ բռնող ա, պիտի շիշ բռնի։ «Ցանկանում եմ, որ ավելի շատ շշեր բռնի»,-պատասխանեց անցորդներից մեկը։

«Առողջություն, թող Հայաստանի մասին մտածեն լավ։ Չեմ ցանկանա, որ շիշ բռնի»։

Կիսվել