Առեղծվածային դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Առեղծվածային դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Գոռ Մանուկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Լևոն Թորոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամաել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար-հոգեբանը:
Ահազանգով ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Արայիկ Արզումանյանը:
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը:
Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: