Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բժիշկները պայքարում են 33-ամյա կնոջ կյանքի համար

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բժիշկները պայքարում են 33-ամյա կնոջ կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 33-ամյա Արաքսյյա Չ.-ն է, ով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է և նրան հայտնաբերել են բակում ընկած:

shtap ognutyun shenq

Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Կիսվել