Ժամանց

«Առաջին կանոն՝ չհանձնվել: Երկրորդ կանոն՝ հիշել առաջին կանոնը»․ Ալ Պաչինո․ 15 իմաստուն խոսքեր, որոնք կփոխեն ձեր կյանքը

«Առաջին կանոն՝ չհանձնվել: Երկրորդ կանոն՝ հիշել առաջին կանոնը»․ Ալ Պաչինո․ 15 իմաստուն խոսքեր, որոնք կփոխեն ձեր կյանքը

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում 15 իմաստուն խոսքեր, որոնք կփոխեն ձեր կյանքը և այլ ընթացք կտան։

1. «Խելացի մարդը հասկանում է, որ ավելի լավ է գայթակղությանը դիմակայի, քան հետո նրա դեմ պայքարի»․ Լառոշֆուկո

2. «Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել»․ Ֆրանս

3․ «Ինձ չի ուրախացնում այն փաստը, որ ես լինելու եմ ամենահարուստ մարդը գերեզմանատանը»․ Սթիվ Ջոբս

4. «Սիրել` չի նշանակում նայել իրար վրա: Սիրել` նշանակում է միասին նայել նույն ուղղությամբ»․ Անտուան դե Սենտ Էքսյուպերի

5. «Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու թևաթափ եղել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին»․ Թոմաս Էդիսոն

6. «Առաջին կանոն՝ չհանձնվել: Երկրորդ կանոն՝ հիշել առաջին կանոնը»․ Ալ Պաչինո

Ալ Պաչինո

7. «Կինը, որպես օրենք, սկսում է տղամարդուն դիմադրելով, իսկ հետո չի թողնում, որ նա հեռանա»․ Օշո

8. «Քանի դեռ ձեր կյանքում տեղ չեք ազատել ձեր համար կարևոր մարդու համար, ինչպիսին դուք եք՝ դուք միշտ կփնտրեք և կկորցնեք»․ Ռիչարդ Բախ

9. «Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա: Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի»․ Ալեքսանդր Շիրվանզադե

10. «Ոչ ոքի վրա ուշադրություն մի դարձրեք, արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում»․ Ֆրանց Կաֆկա

11. «Կյանքում հազար անգամ հոտ եմ քաշել վարդից և ամեն անգամ նրանք տարբեր են բուրում»․ Մարկ Ֆիշեր

12. «Մի՛ վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի»․ Ջոն Ռոքֆելլեր

13. «Եթե ուզում եք ծիածան տեսնել, պետք է դիմանաք անձրևին»․ Դոլի Փարթոն

14. «Մարդիկ սովորաբար այնքան են երջանիկ, որքան պատրաստ են դրան»․ Աբրահամ Լինքոլն

15. «Ես այդպես եմ կարծում. Եթե ծիածան եք ուզում, համակերպվեք անձրևի հետ»․ Դոլլի Պարթոն

Կիսվել