Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Երևանում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին կդիտվի քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Մարզերում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում կլինեն տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-18 մ/վ, 9-ին՝ 18-22 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 6-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։