Առաջարկում ենք օրավարձով աշխատողներին ամսական տրամադրել 70 հազար դրամ. Գագիկ Ծառուկյան
Առաջարկում ենք օրավարձով աշխատողներին ամսական տրամադրել 70 հազար դրամ. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել է, որ Հայաստանում կա 200 հազար ընտանիք, որոնք աշխատում են օրավարձով, և կորոնավիրուսը զրկել է ապրուստի միջոցից:
«Ունենք 200 հազար ընտանիք, որոնք օրավարձով աշխատում են, ստանում 5-7 հազար դրամ, հիմա այդ մարդիկ չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում:
Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողներին, թոշակոռուին, նպաստ ստացողներին, վարորդներին, տաքսիստներին ամսական տրամադրել 70 հազար դրամ»,- ասել է Ծառուկյանը: