ՄամուլՏեսանյութ

Առանց համարանիշի մեքենայի վարորդը չի ենթարկվել հրահանգներին, փախուստի ընթացքում հարվածել է ոստիկանական մեքենային (Տեսանյութ)

Առանց համարանիշի մեքենայի վարորդը չի ենթարկվել հրահանգներին, փախուստի ընթացքում հարվածել է ոստիկանական մեքենային։

Հոկտեմբերի 31-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու տղամարդու։ Նրանք համարանիշեր չուեցող «Ֆորդ» մակնիշի ավոտմեքենայի վարորդը և ուղևորն են։

Ոստիկանության ծառայողները առանց համարանիշերի մեքենան նկատել էին մայրաքաղաքի Տպագրիչների փողոցում։ Վարորդը չէր ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջներին։

Ոստիկանները հետապնդել էին։ Փախուստի ընթացքում «Ֆորդի» վարորդը մեքենայով դիտավորյալ հարվածել է պարեկային ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։

Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում վարորդի և ուղևորի փախուստը կանխելիս նրանք, ալկոհոլ օգտագործած վիճակում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, քաշքշել են ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվելով նրանց պահանջներին։

Երևանի բնակիչներ՝ 31 և 34-ամյա տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։

Կիսվել