Առանց Աննա Հայաստան․ քաղաքացիները վանկարկում են
Առանց Աննա Հայաստան․ քաղաքացիները վանկարկում են
Այժմ ընդդիմադիրները Մաշտոցի պողոտայից քայլերթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Քաղաքացիները վանկարկում են. առանց Աննա Հայաստան:
Մինչեւ երթը Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարի համաժողովրդական դառնալուն շատ քիչ է մնացել։ Նա տեղեկացրեց, որ այսօրվա երթի ուղղությունը փոխվում է՝ Մոսկովյան, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Ամիրյան փողոց։
«Դրանից հետո կասեմ»,– ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ երթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն է լինելու, որտեղ հանրահավաքը կշարունակվի, կարեւոր հայտարարություն կանեն։