Աջափնյակի թաղապետի տեղակալը` հայտնի «Մեխ» մականվամբ, ծեծի է ենթարկվել «Չագուչ» մականվամբ 20-ամյա երիտասարդի կողմից
Աջափնյակի թաղապետի տեղակալը` հայտնի «Մեխ» մականվամբ, ծեծի է ենթարկվել «Չագուչ» մականվամբ 20-ամյա երիտասարդի կողմից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գալստյանը, ով կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, ոստիկանություն է բողոքով ներկայացել նաև թաղապետի տեղակալը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Մեխ» մականվամբ։
Վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել է, որ մինչ Գ. Գասպարյանի կողմից մի քանի «մուշտի ուտելը», ինքը հեռախոսով վիճաբանել է նրա հետ և սեռական բնույթի հայհոյանք է տվել, ինչի համար էլ Գ. Գասպարյանը հետո նրան տեսել ու «քոթակել է»։
Գ. Գասպարյանն էլ ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Չագուչ» մականվամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել էին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: