Ապարանում լարված իրավիճակ է․ զոհերից մեկը ապարանցի է (Տեսանյութ)
Ապարանում լարված իրավիճակ է․ զոհերից մեկը ապարանցի է (Տեսանյութ)
Քիչ առաջ Ապարան քաղաքում դպրոցականները փակել էին միջպետական ճանապարհը, իշխանություններից պահանջելով, որպեսզի սահմանից իրենց ընկերներին հետ բերեն։
Աշակերտներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Ջերմուկում Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման ժամանակ զոհվել է Ապարանի բնակիչ, իրենց ավագ ընկերը։
Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով հեռացրեց փողոց փակած երեխաներին։
Ուսուցիչներից մեկը, ով կարծես զոհվածի հարազատն էր, պահանջում էր իր տղային հետ բերեն։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է ականանետեր, խոշոր տրամաչափի զինամթերք, որի հետեւանքով ունենք 3 զոհ։
Տեսանյութը՝ ստորև