ԱշխարհԺամանց

«Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող»․ Սոֆի Լորեն

«Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող»․ Սոֆի Լորեն

Սոֆի Լորեն իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի, Վենետիկի, Մոսկվայի, Բեռլինի կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Փառքի ճանապարհին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը:

Սոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ: Նրա գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Ամենին, ինչ ունեմ, ես պարտական եմ սպագետիին»։

Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակեց, որ չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։

Սոֆի Լորեն հանդիսանում է Հոլիվուդյան Փառքի ծառուղում Աստղի տիրակալ:

Սոֆի Լորեն

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում կինոյի թագուհիներից մեկի՝ Սոֆի Լորենի ամենահայտնի թևավոր խոսքերից մի քանիսը։

1. Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող։

2. Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, և աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ:

3. Կնոջ զգեստը պետք է լինի փշալարով ցանկապատի պես: Այն պետք է ծառայի իր նպատակին՝ չխանգարելով գեղեցիկ տեսարանին:

4. Երբ մայր եք, երբեք միայնակ չեք: Դուք միշտ, թեկուզ մտովի, Ձեր զավակների հետ եք: Մայրը միշտ 2 անգամ է մտածում՝ իր և իր երեխայի համար:

5. Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը և ընդգծված աչքերը համայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն: Գեղեցկությունը կախված է այլ բաներից` բարությունից, խելքից և, իհարկե, երևակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա:

Սոֆի Լորեն

6. Կինը՝ ով հստակ համոզված է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո կհամոզի դրանում նաև մնացածին:

7. Ես կարող եմ «ոչ» ասել տասներկու լեզվով։ Կնոջ համար այդքանը լիովին բավարար է։

8. Համեղ ուտելիքի հիմնական բաղադրիչը սերն է, սերը նրանց նկատմամբ, ում համար պատրաստում ենք:

9. Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, ուսումնասիրել կյանքն ու թույլ տալ սխալներ, քան ապահովություն խաղալ և չուսումնասիրել ոչինչ:

10. Չեմ հասկանում նրանց, ովքեր փորձում են թաքնվել իրենց անցյալից: Ինչի միջով անցնում ես քո կյանքի ընթացքում հենց դա էլ քեզ դարձնում է այն ինչ կաս: Ես ցավալի հուշերը, որոնք ապրել եմ անցյալում, երբեք չեմ փորձել մոռացության տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել