Մամուլ

Աշտարակի գայի պոստի մոտ` ոստիկանության զորքերի ծառայողի Volkswagen-ը բախվել է 83-ամյա վարորդի 07-ին

Աշտարակի գայի պոստի մոտ` ոստիկանության զորքերի ծառայողի Volkswagen-ը բախվել է 83-ամյա վարորդի 07-ին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Աղասի Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 83-ամյա Վաչիկ Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Շահբազյանի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Ք. Շ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ս. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

vtar 07

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

wolskvagen

Վարորդերին ու վիրավորներին էլ մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները: Օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանը ծառայում է Ոստիկանության զորքերում:

Կիսվել