Ազատ խոսք

Աշոտն էլ պտի նախկինների երեխեքի պես հաբռգած լիներ. հաստավզերով ման գար․ Աղասի Կարապետյան

Աշոտն էլ պտի նախկինների երեխեքի պես հաբռգած լիներ. հաստավզերով ման գար․ Աղասի Կարապետյան

«Հայկական Լեգեոն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աշոտն էլ պտի նախկինների երեխեքի պես հաբռգած լիներ, որ իմանային, տո ընչի՞ ջփով, հաստավզերով ման չի գալիս քաղաքում, չեմ հասկանում, բա քեզ պետք ա՞, տղա ջան, սովորական կյանքով ես ապրում։

Մի հատ Գոնզալեսի պասպորտն ի՞նչ ա, որ չունես։ Սիրած ա, բան ա, Հյուսիսային պողոտայում, որ 10000 դոլարանոց ծաղկեփունջ նվիրես։ Գնաս Ամերիկա – մամերիկաները կազինո կրվես։

Ինչի՞ էս սովորական կյանքով ապրում, հ՞ն։ Իհարկե կատակ ա, ուրիշ երկրում լիներ՝ կգնդակահարեին, ով ուզում է լինի նման քայլ անողը՝ պետության ղեկավարի երեխայի նկատմամբ։

Ցավում եմ շատ, որ երկրի համար տղա կորցրած ծնողը, ուրիշի երեխային նման կերպ է վերաբերվում»:

Կիսվել