Աշոտյանի դատավորը հոպարիս տղան ա, ասեմ՝ ցմահ տա (ֆոտո)
Աշոտյանի դատավորը հոպարիս տղան ա, ասեմ՝ ցմահ տա (ֆոտո)
Hraparak.am-ը գրում է․ Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց:
Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից մեկի գրառման ներքո մեկնաբանություն է գրել Կար Դադոյան օգտատերը` ասելով, որ Աշոտյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Սարգիս Դադոյանը իր հորեղբոր որդին է, և ինքը կարող է նրան ասել, որ Աշոտյանին «ցմահ տա»:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: