Անօդաչու թռչող սարքերով փորձել են հարվածել Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին (Տեսանյութ)
Անօդաչու թռչող սարքերով փորձել են հարվածել Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին (Տեսանյութ)
Չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին, հայտնում է ՌԴ նախագահի աշխատակազմը։
«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել դեպի Կրեմլը։ Ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հարձակման հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։ Կրեմլի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու ժամանակ ոչ ոք չի տուժել։
Կրեմլն այդ գործողությունները որակել է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ ՌԴ նախագահի դեմ Հաղթանակի օրվա և մայիսի 9-ի շքերթի նախաշեմին։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի, ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութը ստորև