Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ
Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ
ՀՀ արտգործնախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է araratnews.am–ը։
Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ: Նա ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել տեղեկությունը։
«Գիտեք` ես արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը չեմ հանդիսանում: Արտգործնախարարությունից ցանկացած մեկնաբանություն դիվանագետներին վերաբերող, որոնց թվում նաև ես եմ, պետք է արվի մամուլի ծառայության միջոցով»,- ասել է Նաղդալյանը:
Ըստ կայքի` մի կարևոր հարց է ծագում` ո՞ւմ կողմից է Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նրա նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:
Հիշեցնենք, որ ԱԳՆ նախկին խոսնակը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։