Աննա Հակոբյանը փարիզից լուսնակարներ է հրապարակել
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը փարիզյան այցի երկրորդ օրվա ընթացքում մասնակցել է մի քանի միջոցառման։
Օրը մեկնարկել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տիկին Հակոբյանն ուղեկցում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Արարողությունից հետո Աննա Հակոբյանը, ի թիվս հրավիրված այլ երկրների ղեկավարների տիկնանց և ամուսինների, մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիժիտ Մակրոնի հրավիրած պաշտոնական ճաշին։ Ճաշը տեղի է ունեցել Վերսալի պալատում։
Փարիզյան այցը եզրափակվել է Վերսալի պալատում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին ներկա էին համաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։
Նոյեմբերի 12-ին տիկին Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀՀ դեսպանության կազմակերպած մի քանի աշխատանքային հանդիպումների»,- գրել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարը