Աննա Հակոբյանը նոր օգնական ունի
Աննա Հակոբյանը նոր օգնական ունի
Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստելլա Սարուխանյանը՝ հրապարակելով իր ու Աննա Հակոբյանի լուսանկարն ու շարունակելով.
«Իմ գործունեությունը եղել է, կա և կլինի հայրենիքիս ծառայելը: Ես եղել եմ, կամ և կլինեմ ձեզնից մեկը:
Ծառայության եմ անցնում կամավոր հիմունքներով, չեմ վճարվելու և չեմ համարվելու պետական աշխատող: Կարևորում եմ հասարակություն կառավարություն կապը, և ինձ համար պատիվ կլինի հանդիսանալ կամուրջ, օգնել լուծումները գտնել ձեզ հուզող հարցերի, փոխանցել տիկին Աննային ձեր նամակներն ու պահել հետադարձ կապը:
Սիրելի տիկին Աննա, շնորհակալ եմ վստահության համար: Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես Ձեզ հուսախաբ չեմ անի»: