Անմիջական հրամանատարն է մեղավոր․ Սասուն Միքայելյանը՝ ողբերգական հրդեհի մասին
Անմիջական հրամանատարն է մեղավոր․ Սասուն Միքայելյանը՝ ողբերգական հրդեհի մասին
Իմ խոնարհումը բոլոր հերոսածին մայրերին, որոնց զավակները նահատակվեցին թե արցախյան առաջին, թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմում, թե սդեպտեմբերյան վերջին դեպքերի հետ կապված: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Ուզում եմ առանձնակի նաեւ ցավակցել Վարդենիսի դեպքի հետ կապված զոհվածների հարազատներին: Փառք էդ տղերքին»,-ասաց նա:
Հարցին, թե Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհը, որը 15 զինվորի կյանք խլեց, ի՞նչ ցույց տվեց, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Դա կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Մենք պետք է հետևողական լինենք:
Դե գիտեք՝ Վարդենիսի զորամասին խփեցին, զորամաս չկա, զինվորները առանձին տեղեր են մնում, բայց դա չի նշանակում, որ զորամասին չպետք է հետեւեն, ուշադիր չլինեն, թե իրենց զինվորներն ինչ վիճակում են: Այո, ճիշտ եմ համարում այդ ազատումները, որովհետեւ նախկին հրամկազմի թերացումներն էին, եթե իրենք նորմալ ծառայեին, նման բան չէր լինի»:
Ինչ վերաբերում է նրան, որ զինվորները նման կացարանում էր մնում, որտեղ հակահրդեհային որեւէ պայման չէր պահպանվում, ԵԿՄ նախագահն ասաց. «Ազգային ողբերգություն է տեղի ունեցել եւ բնականաբար, թերացումներ են եղել:
Դա չի նշանակում, որ եթե երկրորդ կորպուսը զորամաս չունի, պետք է երեխեքին պետք է բարձիթողի վիճակում թողնեն դիրքեր»:
Դիտարկմանը, որ արդյոք այդ բարձիթողի վիճակի համար պատասխանատու չեն նաեւ նախարարն ու ԳՇ պետը, նա արձագանքեց. «Եթե դու հրամանատարն ես անմիջական, ջոկի հրամանատարն ես, առաջին պատասխանատվությունը դու ես կրում:
Հիմա քննություն է գնում, ես չեմ ուզում ի սկզբանե հայտարարություններ անել, կգա ժամանակ նաեւ իմ խոսքը կասեմ»:
Նա համաձայնեց, որ այն տեղերում, որտեղ զինվորներ են մնում, պետք է կահավորվեր. «Բայց ընդհանուր զորամաս չունենք, բարձիթողի վիճակ է այնտեղ: Այդ բարձիթողի վիճակի պատասխանատու ենք ես, դու, բոլորս»:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում