«Անհնար է մի փոքր գոնե ինձ նման չլինի». Սիլվա Հակոբյանի դստեր ատամհատիկի լուսանկարները
«Անհնար է մի փոքր գոնե ինձ նման չլինի». Սիլվա Հակոբյանի դստեր ատամհատիկի լուսանկարները։
BRAVO.am-ը գրում է․ Սիլվա Հակոբյանի ընտանիքը երեկ Երեւանի մանկական սրճարաններից մեկում մտերիմների շրջապատում տոնել է փոքրիկ Միլայի ատամհատիկը։
Երգչուհին տրամադրել է միջոցառման լուսանկարներն ու նշել, որ աղջիկը տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել։
«Երկու շաբաթ առաջ մայրիկս նկատեց, որ Միլաս իր առաջին ատամիկն է ծակել: Որոշեցինք յոթ ամսականը լրանալու օրը կազմակերպել նաեւ ատամհատիկի արարողությունը։
Նախապատրաստական աշխատանքներում քույրս է ինձ օգնել։ Շատ ուրախ երեկո անցկացրինք՝ երգեցինք, պարեցինք եւ խաղացինք»,- պատմել է Սիլվան։
Երգչուհին ուրախ է դստեր ընտրությամբ. «Շատ լավ մասնագիտություն է ընտրել, դրանից հետո բարձրախոս էլ վերցրեց՝ աստիճանաբար մոտենալով իմ աշխատանքին:
Հոգուս խորքում հանգիստ եմ. անհնար է մի փոքր գոնե ինձ նման չլինի։ Երբեմն մտածում եմ նրա երգչուհի դառնալու մասին, բայց ավելի շատ կցանկանամ՝ ապագա տղաս իմ ուղին ընտրի:
Այս ոլորտում տղաների համար ավելի հեշտ է, քան՝ աղջիկների»։
Աղբյուր՝ bravo.am