Անհետ կորած զինվորների ծնողներն Ազատության հրապարակում են
Անհետ կորած զինվորների ծնողներն Ազատության հրապարակում են
Ազատության հրապարակում անհետ կորած զինվորների ծնողներն այս պահին զրուցում են Արթուր Վանեցյանի հետ: Նրանցից մեկն ասաց, որ իրենք քիչ են, որ ցավում են մեր երկրի, մեր հողերի համար, իրենց զավակների թափած արյան, պայքարի համար, բայց որակը դեռ բավարար չէ, պետք է բոլորը գան այստեղ:
Նրանք իշխանություններից հույսը կտրել են, և հույսը ընդդիմությունն է, որ մի բան կփոխի:
«Կարող է վատ բան եմ ասում, բայց ավելի լավ է կոռուպցիոներ գա, բայց հողերը պահի»,-խոսքի մեջ ասաց ծնողներից մեկը:
Վանեցյանն էլ արձագանքեց, թե կոռուպցիան լավ բան չէ, կոռուպցիան ամբողջ աշխարհում չարիք է:
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում