Ազատ խոսք

Անթույլատրելի է դատական նիստերի դահլիճ մտնել ստրիպտիզ պարողի կոշիկներով

Անթույլատրելի է դատական նիստերի դահլիճ մտնել ստրիպտիզ պարողի կոշիկներով

Փաստաբան Մարինա Ֆարմանյանը գրել է.

«Փաստաբան և դատախազ այն կանանց, որոնք թաքուն և անձայն իրենք իրենց կճանաչեն իմ այս գրառման մեջ:

Անթույլատրելի է դատական նիստերի դահլիճ կամ պետական որևէ կառույց մտնել ստրիպտիզ պարողի կոշիկներով, մինչև գոտկատեղը բաց դեկոլտեով, ռաժոկով տաբատներով կամ կակադուի նման բազմերանգ փուլերով և գայթակղիչ հանդերձանքով:

Չենք ասում փարաջա հագեք, կնոջը միշտ գույներ են սազում, բայց ձեզ հաշիվ տվեք, թե՝ որտեղ եք գտնվում և ինչ տեսքով:

sahmanadrakan dataran

Դուք բեմում կանգնած արտիստ չեք, իրավաբան կինը հասարակության մեջ, գոնե իր աշխատանքային ժամին հատուկ կոչում ունի:
 
Ես ձեռնամուխ եմ լինելու, որ փաստաբանները սիրուն պատմուճան ունենան: Դատախազներին նույն խորհուրդն եմ տալիս:

Ուզում եք նեղացեք, ուզում եք լայնացեք: Ես ուղղախոս մարդ եմ: Անճաշակությունն էլ սահման ունի:
 
Շնորհավոր մեր միամսյակը»:

Կիսվել