ՄամուլՏեսանյութ

Աները փեսային սպանելուց հետո փախուստի էր դիմել․ ոստիկանները նրան հայտնաբերել են ճահճուտում (Տեսանյութ)

Աները փեսային սպանելուց հետո փախուստի էր դիմել․ ոստիկանները նրան հայտնաբերել են ճահճուտում (Տեսանյութ)

Փետրվարի 28-ն էր, ժամը 17.10-ը, երբ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Օպերատիվ խմբերը շտապեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։

Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։

Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։

Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան։

Րոպեներ անց Ջրառատ գյուղում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և քննչական վարչության ծառայողները, օպերատիվ և փորձագիտական խմբեր և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատաբժիշկ։

Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալը.

ժամը 17-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն պարզաբանումների։

Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։

Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տեսանյութը ստորև

Կիսվել