Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն
Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն
Hraparak.am-ը գրում է․ Ուղիղ 4 տարի առաջ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը ձերբակալվեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ:
Տնօրենը մեղադրվում էր երեք հոդվածներով՝ (կաշառք վերցնելը, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Այնուհետև նրա նկատմամբ ընտրված կալանքի խափանման միջոցը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և Կարինե Լալազարյանն ազատ արձակվեց: Գործով մինչ օրս ընթանում է դատաքննություն:
Գյումրու թիվ 27 դպրոցի արդեն իսկ նախկին տնօրենն այդպես էլ չի համակերպվում այն բանի հետ, ինչ կատարվել է իր հետ այդ օրերին:
«18 օր ինձ ձերբակալեցին, անմարդկային վերաբերմունք դրսևորեցին, անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, իսկ հետո էլ հարազատներիս շանտաժ անելով՝ ինձանից կորզեցին աշխատանքից ազատման դիմումս, որից հետո միայն ազատ արձակեցին:
Ես մինչև այսօր պայքարում եմ, դիմել եմ դատական մարմիններին եւ շարունակելու եմ դիմել, որ իմ նկատմամբ նման անօրինականություններ անողները դատապարտվեն:
Բոլորը միմյանց հետ համագործակցում են: Ներկա դատախազին էլ եմ դիմել, որ իմ բողոքին ընթացք տան, պատժվեն այն պաշտոնյանները, որոնք իմ նկատմամբ անարդարություն են գործել, բայց անընդհատ կասեցվում է, գալիս է պատասխան, թե հանցակազմը բացակայում է:
1-ին ատյանի դատարանը մերժեց, վերաքննիչը բավարարեց, վճռաբեկը կրկին մերժեց: Եթե այսպես շարունակվի, մի օր կհասնեմ, երևի, Եվրոպական դատարան:
Ես ուզում եմ, որ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց ինձ հետ»,- hraparak.am-ին ասաց Կարինե Լալազարյանը՝ իր ձերբակալության դեպքից որոշ մանրամասներ պատմելով․
«2019 թ-ի մարտի 26-ին իմ գործավարուհուն հրավիրել էին հարցաքննության, նա զանգահարեց ինձ եւ ասաց, որ իրեն ձերբակալում են՝ պատճառաբանությամբ, թե նրա միջոցով ես կաշառք եմ վերցրել:
Ես անմիջապես հասկացա, որ թիրախը ես եմ, քանի որ տեսչական մարմինն իբր ստուգումներ անցկացրեց դպրոցում, չարաշահումներ բացահայտեց: Ի դեպ, ապրիլ ամսին ինձ արդեն նամակ եկավ, որ տեսչական մարմինն իր լիազորություններն անցել է:
Ուսուցիչներին տրամադրեցին իմ դեմ, եւ իհարկե, ինձ էլ ձերբակալեցին, ու այդ պահից սկսվեց ինձ համար անասելի ծանր ապրումները :
Ձերբակալությունից հետո նախ քրոջս են թողնում մտնել քրեակատարողական հիմնարկ, որի իրավունքը չկար, որպեսզի ինձ համոզի՝ աշխատանքից ազատման դիմում գրեմ : Հանկարծ իմանում եմ՝ մարզպետարանի աշխատակիցն է մեր տուն այցելել, թե իբր երեխային խնամող չկա, ուղարկում են մանկատուն:
Այն դեպքում, երբ երեխաս ապահով ձեռքերում էր: Հասկանում եք՝ իմ թույլ տեղից էին բռնել:
Հետո ամուսնուս հորեղբոր տղայի միջոցով ուղղորդում են, որպեսզի ես համաձայնեմ ինձ փաստաբան ընտրել այն անձին, որը իրենց մարդն էր, եւ նա ինձ համոզում է աշխատանքից ազատման դիմում գրել, որպեսզի կրկին հայտնվեմ ազատության մեջ:
Ազատման դիմումս գրելուց հետո ինձ բաց թողեցին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում