Այ ոչխար դուրս արի զապոյից, հեռախոսդ մի կողմ դիր ու սկսի երկիր կառավարել․ Արթուր Դանիելյան
Այ ոչխար դուրս արի զապոյից, հեռախոսդ մի կողմ դիր ու սկսի երկիր կառավարել․ Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Տարեկան Հայաստան է մտնում մոտ 4-5 միլիարդ դոլար փող: Դրա կեսը տրանսֆերտներն են տարբեր երկրներից, տարբեր նպատակով, հազարավոր մարդկանցից ու կազմակերպություններից:
Մյուս կեսի մեջ կա մեկ խոշոր գործոն` դա Զանգեզուրի Պղինձամոլիբդենային Կոմբինատն է, որը տարեկան մոտ կես միլիարդ դոլար ա բերում Հայաստան: Դրամի ու դոլարի փոխարժեքը հենց էս թվերով են որոշվում:
Քանի որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, պղինձի գները կտրուկ ընկնում են: Ժամանակին ԶՊՄԿ-ի համար շահութաբեր աշխատանքը սկսում էր մեկ տոննայի դիմաց մոտ 5,500 դոլարից:
Հիմա գինը արդեն 4,500 ա ու շուտով դառնալու ա 3,000: Սա իր հերթին նշանակում ա, որ եթե պետությունը, ԿԲ-ն ու բանկերը իրար հետ հատուկ պայմաններ չստեղծեն ԶՊՄԿ-ի համար, ապա այն կփակվի: Իսկ եթե փակվի ԶՊՄԿ-ն, ԿԲ-ն ողջ ռեզերվն էլ խուրդի դրամը չի կարենա պահի:
Որ հասկանաք`600 դրամը մեկ դոլարի դիմացը լրիվ նորմալ գին ա լինելու: Մինչդեռ սրանք հենց հիմա տասնյակ միլիոններով փող էն տալիս քամուն, որ 500 չհասնի:
Ասածս ինչ ա` այ ոչխար դուրս արի զապոյից, հեռախոսդ մի կողմ դիր ու սկսի երկիր կառավարել: Դեռ երկու շաբաթ առաջ էր պետք կուրսը թողել, պարենային ներմուծումը պետականացնել, անցնել տալոնների ու հարկային արտոնություններ տալ հիմնարար հիմնարկներին: Տոտալ տնտեսական մոբիլիզացիա է պետք:
Հ.Գ. Հարգելի ԿԲ, էն, ինչը որ դուք հիմա անում եք, կոչվում ա վատնում, ու քրեորեն պատժելի արարք է: Փոխարժեքը մեկ ա չեք կարենալու պահեք, բայց անձամբ ես, էս 20 տարում կուտակված ու էս մի քանի շաբաթում խուրդված գումարները, հետո ձեզանից եմ ուզելու»: