Մամուլ

Այցելել եմ գիշերվա միջադեպի ընթացքում վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանին․ Ալեն Սիմոնյան

Այցելել եմ գիշերվա միջադեպի ընթացքում վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այցելեցի հիվանդանոցում գտնվող գիշերվա միջադեպի ընթացքում վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանին: Փառք Աստծո, առողջական վիճակը դեպի լավն է գնում, բայց շատ ծանր է տանում ընկերոջ կորուստը:

Ցավակցում եմ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հարազատներին և բարեկամներին:

Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգությունը` ոտնձգություն է ողջ հանրության և հասարակական կարգի դեմ: Օրենքն իրենը կանի, բայց նման արարքները պետք է ամենաբացասական ընկալումն ունենան մեր հասարակության մեջ»:

Կիսվել