Այվազովսկու կտավը կդառնա Christie’s աճուրդի ամենաթանկ լոտը
Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը կդառնա Christie’s աճուրդի տանը (Լոնդոն) նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր, ամենաթանկ լոտը:
«Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 515-775 հազար դոլար: 1873թ. ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել:
Վաճառքից ստացված գումարը կուղղվի Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին»,- հայտնում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ Լոնդոնի աճուրդին կներկայացվի 268 լոտ: