Ժամանց

Այս օրն իրականացվել է առաջին պարաշյուտային թռիչքը

1783 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստիան Լենորմանը կատարելագործեց իրենից դեռևս 100 տարի առաջ արված անկարգելի գյուտը։

Նույն թվականի դեկտեմբերի 26-ին նա Փարիզի բարձրահարկ շենքերից մեկից իրականացրեց իր առաջին թռիչքը, որը հաջողելուց հետո սկսեց գրավել ավելի մեծ բարձունքներ։

Նա այդ հետաքրքիր սպորտաձևը տարածեց նաև իր ազգականների վրա։ Օրինակ, իր զարմուհին՝ Ելիզավետա Գարներենը, իրականացրել է 40 թռիչք՝ դառնալով առաջին կին պարաշյուտիստը։

Օրվա խորհրդով, ժամանակակից աշխարհը այսօր նշում է պարաշյուտիստների օրը։ Եվրոպական մի շարք երկրներից հավաքվում են մարզիկները և իրականացնում թռիչքներ։ Նրանց տրվում են մրցանակներ։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել