Շոու-բիզնես

«Այս տարի փորձությունները շատ էին». Նոնայի և Դավիթի ընտանեկան նոր ֆոտոշարքը

«Այս տարի փորձությունները շատ էին»․ Նոնայի և Դավիթի ընտանեկան նոր ֆոտոշարքը։ Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը BRAVO.am-ին պատմել են, թե ինչով են զբաղված այս շրջանում, եւ ինչպես են պատրաստվում գալիք տոներին:

«Երկուսս էլ աշխատում ենք «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունում, ամեն անգամ նոր պատմություններ ենք նկարահանում, հետեւաբար, ներկայանում ենք տարբեր կերպարներով: Փորձում ենք չխաղալ միեւնույն պատմության մեջ, կամ գոնե չներկայանալ որպես ամուսիններ: Դա իմ չսիրած տարբերակն է»,-ասել է դերասանուհին:

Ամանորին Նոնայի և Դավիթի ընտանիքը սկսել է պատրաստվել՝ նախ մասնակցելով լուսանկարահանման:). «Մեր տղան անցած տարվանից հասկանում է Ձմեռ պապիկի գոյության մասին: Դեռ ամառվանից սպասում ենք նրան: Նամակը երկուսով ենք գրելու. ես առանձնահատուկ հենց այս տարի եմ հավատում Նոր տարվա հրաշքին»,-նշել է Նոնան:

Նոնայի և Դավիթի

Նոր տարվա գիշերը Դավիթն աշխատելու է, իսկ Նոնան ու փոքրիկը կլինեն տանը՝ հարազատների հետ. «2019-ից մենք վերցրինք այն արժեքները, որոնք ավելի կարեւոր համարեցինք: Ինչ խոսք, փորձությունները շատ էին, բայց դա միանշանակ հիմնաքարն է լավ ու գեղեցիկ երեւույթների: 2020-ին սպասում ենք շատ անհամբեր, որովհետեւ այն շատ անկանխատեսելի է լինելու»:

Նոնայի և Դավիթի

Նոնան նշել է նաեւ, որ որդու հետ սկսել է կրկին հավատալ հրաշքի, համոզված է՝ այն չի ուշանա. «Երեկ զարդարեցինք մեր տան տոնածառը, բայց այնքան անշուք է: Էդուարդն է զարդարել եւ չի թողնում անջատել լույսերը: Ես այնքան եմ սիրում անհամաչափություն, որ գուցե հենց այդպես էլ մնա: Գուցե ամենաինքնատիպ զարդարանքը կլինի»:

Նոնայի և Դավիթի

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվել