Մամուլ

Այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի գինի․ նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի:

Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի։

Այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:

Կիսվել