«Այս պահի դրությամբ ունենք ավելի շատ ներգաղթ, քան արտագաղթ». Նիկոլ Փաշինյան
«Այլևս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք ՀՀ քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու, այլևս երբեք, կներեք մի քիչ գրոտեսկային է, ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու ու մենք սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը ծաղկեցնելու ենք և դարձնելու հզոր ու երջանիկ երկիր»,- Հրազդանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Համապատասխանաբար 10 և 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալական անապահով խմբերի համար, խմելու ջուրը չի թանկացել ու մինչև 2024թ-ը չի թանկանալու, 209 հազար աշխատողի աշխատավարձը բարձրացվել է, հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է եղել 150 հազար մարդու նկատմամբ, սրտի ստենտավորման գները նվազել են:
Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից, երկրում չկան քաղբանտարկյալներ, երկրում ընտրությունները չեն կեղծվում: Այս պահի դրությամբ ունենք ավելի շատ ներգաղթ, քան արտագաղթ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է: Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք»,- թվել է Ն. Փաշինյանը: