Այս գիշեր նկատվել են գայլեր
«Շարիկ» կազմակերպություն. կենդանիների պաշտպանություն Հրազդանում» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ.
«Ուշադրություն.
Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8-րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ։
Իսկ նրանց, ովքեր շների սպանդ էին կազմակերպում և այդ սպանդը ողջունում, որովհետև վախենում են շներից, կամ շների հաչոցը իրենց խանգարում էր, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ:
Շների փոխարեն եկել են չհաչացող կենդանիներ։ Իրենցից հաստատ չեք վախենա, ավելի ճիշտ չեք հասցնի վախենալ… Ինչքան հիշում ենք հենց Չերեմուշկայում էլ արել են սպանդ։ Դուք շատ խելացի եք: Լինելով ծայրամասային թաղամաս ու շենքի կողքը ունենալով ամայի դաշտեր, սպանել թաղի շներին` հանճարեղ որոշում էր»: