Այսօր Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Տաթևիկ Ռևազյան
Այսօր Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար։ Այս մասին Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բոլորի Նոր Տարին շնորհավոր․․․ Տարին սկսում ենք լավ նորությունով։
Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք եւ Երեւան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում
Եթե մինչ “Օդի տուրքի” մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 5-6 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)
ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`
1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic
Բոլորին մաղթում եմ պոզիտիվ էներգիա եւ ուրախ ճանապարհորդություններ»։