Մամուլ

Այսօր սպանված ոստիկանը ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա․ ֆոտո

Այսօր սպանված ոստիկանը ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա։ Արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ քաղաքացին խլել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրա վրա։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Տիգրան Առաքելյանը ոստիկանության ավագ էր։ Ծնվել է 1981թ-ի սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում։ Տիգրան Առաքելյանի Ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա ամուսնացած է և ունի անչափահաս 2 երեխա՝ տղա և աղջիկ։

Տիգրան Առաքելյան
Տիգրան Առաքելյան
Տիգրան Առաքելյան

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04․30-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։

Կիսվել