Շոու-բիզնես

Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։ Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 48 տարեկան։

Ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։ Երգչուհին մեծ ավանդ է ունեցել հայկական երգավեստի կայացման գործում։

1999 թվական՝ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ 2000 թվական՝ Բուլղարիայում կայացած «Discovery» մրցույթում ստացել է «գրան պրի» և «հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

2000 թվական՝ Մակեդոնիայում ստացել է «գրան պրի»։ 2000 թվական՝ Սլավյանսկի բազար մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Նշենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին, Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս, երգչուհի Վարդուհի Վարդանյանը ավտովթարի ենթարկվեց:

Երգչուհու անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին: Անցել է գրեթե 18 տարի, այս ընթացքում Վարդուհի Վարդանյանի ընկերները մշտապես վառ են պահել երգչուհու հիշատակը՝ կազմակերպելով նրան նվիրված համերգներ, երեկոներ։

Կիսվել էջում