Մշակույթ

Այսօր Շառլ Ազնավուրի սիրելի օրն է. ծնվել է նրա «փրկիչը»՝ Էդիտ Պիաֆը

Դեկտեմբերի 19-ին Փարիզում ծնվել է պատմության մեծագույն երգչուհիներից մեկը` Էդիթ Պիաֆը։ Ֆրանսիական երգարվեստը կարելի է բաժանել 2 մասի` Պիաֆից առաջ և Պիաֆից հետո։

Նրա շնորհիվ ֆրանսիական շանսոնը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ Հենց Պիաֆը օգնեց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ Իվ Մոնտանին և Շառլ Ազնավուրին դառնալ համաշխարհային աստղեր։

Շառլը նրան հաճախ անվանում էր «Փրկիչ», քանի որ նա իր ֆրանսիական համառությամբ հաղթեց, ֆրանսիական քիթը՝ ճանաչելի դարձրեց նրան։

Բացառիկ և հետաքրքիր փաստեր, Ազնավուրի հետ նամակագրություն և կիսասիրավեպ, դժվարություններ, կիրք և հաղթանակ․ այս ամենի և այլնի մասին պատմում է Bavnews.am-ը։

1․ Էդիթ Ջովաննա Գասոնը ծնվել է 1915 թվականին Փարիզում։ Նա ստիպված է եղել ապրել լույսերի քաղաքի ամնից մութ և գետնախորշային փողոցում, որը հետագայում կաշառված լրագրողի թեթև ձեռքով դարձավ Փարիզի հայտնի փողոցներիցմեկը՝ Բելվիլը։ Մինչ օրս էլ զբոսաշրջիկները գնում են այդ փողոց, որպեսզի տեսնեն այն տան աստիճանները, որոնց վրա, ըստ լեգենդի, ծնվել է Պիաֆը։

edit piaf

2․ Պիաֆի մայր եղել է կաբարե երգչուհի, նա թողել է դստերը և ամուսնուն, երբ փոքրիկը դեռ մի քանի ամսեկան էր։ Պիաֆին խնամել է նրա մայրը, ով հաճախ լացող երեխային կաթի փոխարեն գինով լի շիշ էր տալիս։ Հայրը, տեսնելով այս ծանր պայմանները, երեխային տանում է իր մոր մոտ, ով հասարակած տան տիրուհի էր։

3․ Ընդամենը 3 տարեկան էր, երբ կուրանում է Պիաֆը և տատիկը նրան տանում է եկեղեցի, սուրբ հողով բուժում աչքերը։ Դրանից հետո Պիաֆը միշտ կրում է այդ եկեղեցուց բերված մեդալիոնը։

4․ 9 տարեկան հասակից նա սկսել է ստեղծագործել հոր հետ կրկեսում, սակայն հիմնական հաջողություն ունեցել է այն ժամանակ, երբ վերցրել է Էդիտ Պիաֆ անունը։

5․ 1951 թվականին նա Շառլ Ազնավուրի հետ, ով այն ժամանակ իր վարորդն էր, վթարի է ենթարկվում, որից հետո ստիպված է լինում թմրանյութ ընդունել։

6․ Պիաֆի մասին հիշողությունների մեծ մասը արձանագրել է նրա ընկերը՝ հայ մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրը։ Նա Պիաֆի խորհրդով է վիրահատել մեծ քիթը, փոխել ոճը, ապրելակարգը։ Ազնավուրը պատմել է, որ նա ապրում էր Պիաֆի սիրեկաննների հետ։ Սակայն Ազնավուրը ասում էր, որ չէր խանդում, քանզի իրենց հարաբերություններն ավելին էին, քան ընկերությունը, բայց սիրուց էլ մի փոքր պակաս էին։

Շառլը մեծանուն Պիաֆի և՛ վարորդն էր, և՛ ընկերը, և՛ օգնականը: Պիաֆը սիրում էր հարբել, Ազնավուրն էլ երբեմն դեմ չէր լինում զվարճանալ: Բոլորը վստահ էին, որ նրանք սիրեկաններ են։ Պիաֆին դա դուր էր գալիս, Շառլը իր իշխանության տակ էր, իր հետ էր միշտ ու ծառայում էր անխոս: Շառլին էլ դուր էր գալիս նման տաղանդավոր երգչուհու ընկեր լինելը: Սակայն մինչև ե՞րբ…

Հոգնելով Էդիթի կամակորություններից ու անկայությունից՝ Շառլը փորձում էր ազատվել «ստրկությունից»: Նա նույնիսկ ամուսնանում է նորից: Երգչուհի Էվելինը՝ Շառլի նոր կինը, շատ էր խանդում ամուսնուն, կռիվներ սարքում: Իսկ Շառլն էլ միշտ գիտեր՝ ուր գնալ նման դեպքերում. իհարկե Էդիթի մոտ:

edith piaf

7․Պիաֆը սիրում էր տղամարդկանց, սակայն նրանց մեջ ամենից շատ գնահատում էր տղամարդու ձեռքերը։ Պիաֆը մի առիթով նշել է, որ «Եթե տղամարդու ձեռքերը գեղեցիկ են, նրա ներսը չի կարող գեղեցիկ չլինել: Ձեռքերը չեն ստում, ինչպես դեմքը»։

8․ Սիրելի ամուսնու մահից հետո, թեև նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, նա կրկին ամուսնացավ։ «Երբ ես չեմ մեռնում սիրուց, երբ չկա մի բան, որից մեռնեմ, հենց այդ ժամանակ է, որ պատրաստ եմ շունչս փչել»,- սիրում էր կատակել Պիաֆը։

9․ Երբ նա մահացավ իր ամենից հավատարիմ ընկերներից մեկը՝ Շառլը բարձրձայն լաց է եղել, թեև մինչև այդ բազմիցս նշել էր, որ հոգնել է Պիաֆի կամակորություններից։

10․ Հոկտեմբերի 11-ին Փարիզն իմացավ մեծ երգչուհու մահվան մասին: Նույն օրը մահացավ Ժան Կոկտոն: Ո՞վ գիտե, գուցե նա դեռ սիրում էր «անլույս աչքերով աստղին» ու չկարողացավ տանել նրա մահվան փաստը:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել