«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է». Զելենսկի
«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
«Կարծիքներ փոխանակեցինք Բեռլինում «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպման, ապագա դիվանագիտական ջանքերի և պատժամիջոցների վերաբերյալ:
Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: ԵՄ կողմից աջակցության կարևոր ազդանշանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին` ինստագրամյան իր էջում: