«Այսօր հնի և նորի կռվի պայքարի ավարտն է». Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում՝ մասնակցելով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին․
«Բոլորին կոչ եմ անում գնալ ընտրության, կոչ եմ անում չմտածել, որ ամեն ինչ ավարտված է, գնացեք և արեք ձեր ընտրությունը, որը կարող է և պետք է վճռորոշ լինի»։
Մարուքյանը նշեց, որ բողոքները արդեն եղել են տարբեր ընտրախախտումների տեսքով, որոնք կանխվել են իրենց վստահված անձերի կողմից․
«Ես կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը հետևողական լինել, արձանագրել և արձագանքել յուրանաչյուր դեպքի»։
Պատգամավորի թեքնածուն շեշտեց, որ ինքը քվեարկել է հանուն նոր և լուսավոր Հայաստանի․
«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը կա և այն ապագայի, որ վաղն է գալու»։
Լիանա Մարտիրոսյան