Այսօր լուսաբացին ժամկետային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը
Ժամկետային զինծառայող, Կարեն Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: