Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք և դա Նիկոլի օր առաջ հրաժարականն է. Շարմազանով
«Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք.
Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։
Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։
Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։
Իշխանությունը,իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։
Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: