Այսուհետ «Հայաստան» դաշինքն է թելադրելու քաղաքական օրակարգը Հայաստանում․ Արա Վարդանյան
Այսուհետ «Հայաստան» դաշինքն է թելադրելու քաղաքական օրակարգը Հայաստանում․ Արա Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսուհետ «Հայաստան» դաշինքն է թելադրելու քաղաքական օրակարգը Հայաստանում։ Սա աներկբա փաստ է…
Փողոցը մերն է, մենք մտանք նաև Ազգային Ժողով, մնում է ընդամենը մեկ քայլ` ստանձնել երկրի կառավարման ղեկը։ Հավատացեք, դա էլ է լինելու մեր բոլորիս հետևողական աշխատանքի շնորհիվ։
Դե ինչ, բոլորս դեպի ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»։