Այսուհետ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել իրենց եկամտային հարկով
Այսուհետ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել իրենց եկամտային հարկով։
Հունվարի 24-ին ԱԺ-ն նախորդ օրը քննարկած օրինագծերի մեծ մասն ընդունեց միաձայն:
2-րդ ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից մշակված եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը:
Առաջարկվող արտոնությունը տարածվում է միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների վրա:
Աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել իրենց եկամտային հարկով։