Այո Ալեն, նա է անվախը, որ 2008-ի մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց. Միհրան Հակոբյան
Այո Ալեն, նա է անվախը, որ 2008-ի մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց։ Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանի ելույթը վախեցած մարդու ելույթ էր»։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ալեն ջան այո, Դու շատ ճիշտ ես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա է ուժեղ մարդ, ով քեզ whatsup-ով գրեց՝ վեր կաց և հայտարարի՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա քեզ հանձնարարեց, որովհետև այլոք վախենում են, որ նման տափակ մտքեր հայտնելու համար վաղը կոտլետ են դառնալու, իսկ Դու չես վախենում, որովհետև քեզ հետ վաղը մյուս օր ոչինչ չի պատահելու:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Քաջն ու անվախը քեզ whatsup-ով հրահանգավորողն է, որ իր ազգուտակի հետ միասին 1992-ին Շուշին էր գրոհում…
Քեզ թելադրողն է անվախը, որ 1994-ին թշնամուն զինադադարն էր պարտադրում…
Այո, հենց նա է անվախը, որ 2016-ին պատերազմի ավարտից 3 շաբաթ անց առաջնագծից 17կմ հեռավորության վրա խրամատ էր փորում, որ հետո ռեմբո ու կոմանդոս ներկայանար:
Այո Ալեն, նա է անվախը, որ 2008-ի մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց, մազ անգամ չպակասեց գլխից:
Այո Ալեն, նա է անվախը, որ իր ժողովրդի մեջ հարյուրավոր թիկնապահներով է շրջում, կնոջն ու երեխաներին էլ միասին 15 հոգի թիկնապահ է կցել:
Եվ, ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է, Ատելության կուսակցությունն է քաջն ու անվախը: Վկա՝ ձեր անսեռ ու անհայրենիք փերֆորմանսները:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Ամեն օր խոսա այդ մասին, ամեն օր կրկնի, ամեն օր հիշացրա այդ մասին: Դու հերոս ես»։