Այժմ Շենգավիթում պատրաստվում են տոնել չինական Նոր տարին․ տոնածառն ապամոնտաժելու իմաստ չկա․ Կարեն Հեքիմյան
Այժմ Շենգավիթում պատրաստվում են տոնել չինական Նոր տարին․ տոնածառն ապամոնտաժելու իմաստ չկա․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«25.01.2024թ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի հրապարակ:
Յուրահատուկ է Շենգավիթը: Այստեղ կաթոլիկ աշխարհի հետ տոնել են Սուրբ ծնունդը, այնուհետև` Նոր տարին, հետո` կրկին Սուրբ ծնունդը, Հին նոր տարին:
Այժմ Շենգավիթում պատրաստվում են տոնել չինական Նոր տարին (10.02.2024թ), այնուհետև` Նովրուզ-Բայրամը (20.03.2024թ): Բացի դրանից` ամռանը ևս Նոր տարի նշելու առիթներ կան: Եվ, այսպես շարունակ: Ստացվում է` տոնածառն ապամոնտաժելու իմաստ չկա:
Լավն է Շենգավիթը: Այստեղ ուրախ է և երջանիկ»: