Աշխարհ

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին

ԱՄՆ-ն կանխել է թուրքական արտադրության 30 ATAK մարտական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին. այժմ այդ տենդերը, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը` մեկնաբանելով  ԱՄՆ պատժամիջոցներն իր երկրի դեմ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով, գրում է News.am-ը հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես 2018-ի հուլիսին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ներկայացուցիչը, Թուրքիան եւ Պակիստանը համաձայնագիր են ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, ինչը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման համար:

Դրա գումարը 1.5 միլիարդ դոլար է գնահատվել: Սակայն պայմանագրի կատարումը հետաձգվել էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու մերժման պատճառով, քանի որ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիային, որպեսզի ստիպի նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիան զբաղվում է ուղղաթիռների իր սեփական շարժիչների մշակմամբ:

30 ATAK

«ԱՄՆ-ն արգելափակել է մարտական ուղղաթիռների նախատեսված վաճառքը Պակիստանին: Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ տենդերը, որի մասին խոսվում է, կգնա Չինաստան, եւ պարտվողն ասյտես ԱՄՆ-ն կլինի»,- հայտարարել է է Կալինը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Կալինի խոսքով` Թուրքիան գնացել է S-400-ների գնմանն ԱՄՆ դիրքորոշման պատճառով, որը հրաժարվեց ձեռնտու պայմաններով Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Անկարային: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիան սառեցրեց Թուրքիայի հետ բանակցությունները ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ` Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով:

Ռուսաստանի նորագույն S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էին 2019-ի հուլիսի կեսերին:

Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք): Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները S-400-ների լրացուցիչ խմբաքանակի գնման շուրջ:

Կիսվել