ԱՄՆ-ի Մոնտանա նահանգն արգելել է TikTok-ը
Մոնտանայի նահանգի իշխանություններն ԱՄՆ-ում առաջինը լիովին արգելել են TikTok սոցիալական ցանցը, համապատասխան օրենքը չորեքշաբթի ստորագրել է նահանգապետ Գրեգ Ջանֆորտեն։
«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից Մոնտանայի բնակիչների անձնական տվյալների պաշտպանության համար ես արգելել եմ TikTok-ը Մոնտանայում»,- գրել է նա Twitter-ում։
Նոր օրենքի համաձայն, որը տեղի օրենսդիր մարմինն ընդունել է ապրիլին, նահանգի տարածքում արգելվում է TikTok բջջային հավելվածի ներբեռնումը։
Այսպիսով, Apple եւ Google ընկերություններն իրենց հավելվածների խանութներում պետք է փակեն հավելվածների ներբեռնման հասանելիությունը, այլապես նրանց տուգանքներ են սպառնում։ Արգելքը գործելու է հունվարի 1-ից։